Լեո Բրոյեր
Լեո Բրոյեր | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 14, 1975[1][2][3][…] (81 տարեկան) |
Մահվան վայր | Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարիչ |
Leo Breuer Վիքիպահեստում |
Լեո Բրոյել (գերմ.՝ Leo Breuer, սեպտեմբերի 21, 1893[1][2][3][…], Բոնն, Քյոլնի վարչական շրջան, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 14, 1975[1][2][3][…], Բոնն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի նկարիչ և քանդակագործ, որն աշխատել է նոր նյութականության ոճով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1912-1915 թվականներին ուսում է ստացել Քյոլնի կիրառական արվեստի դպրոցում, Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո զորակոչվել է գործող բանակ և գերեվարվել է։
1919-1921 թվականներից վերականգնել է ուսումը Քյոլնի կիրառական արվեստի դպրոցում։
1921-1922 թվականներին ուսում է ստացել Կասելի կերպարվեստի ակադեմիայում։
1923-1926 թվականներին նա աշխատել է իր նկարչական արվեստանոցում Բոնում և Բոյելում։
1927-1934 թվականներին ապրում և աշխատում էր Դյուսելդորֆում, Կոբլենցում և Բեռլինում, Ռեյնյան Սեցեսիոն գեղարվեստական շարժման մասնակից է, Բեռլինում դասավանդել է Դիստերվեգի բարձրագույն դպրոցում, համագործակցում էր "Հատում" (Querschnitt) թերթի հետ։
1934 թվականին նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Նիդերլանդներ և ապրել է Հաագայում։
1935 թվականին տեղափոխվել է Բրյուսել, որտեղ Լեո Բրոյերն աշխատել է որպես ռեստավրատոր։
1940-1945 թվականներին գտնվել է Ֆրանսիայի հարավում գտնվող համակենտրոնացման ճամբարում։
1945-1952 թվականներին նկարիչն ապրում էր Փարիզում, մասնակցում է Նոր ռեալիզմ (Realistes Nouvelles) սալոնի աշխատանքներին։
1999 թվականին Ռեյնլանդի կոմունալ վարչության և Բոնի հողային թանգարանի կողմից սահմանվել է Լեո Բրոյերի մրցանակը, որը շնորհվում է 2 տարին մեկ անգամ՝ ժամանակակից գեղանկարչության զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Leo Breuer (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sergiusz Michalski «Neue Sachlichkeit», Köln 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեո Բրոյեր» հոդվածին։ |
|